ՌՖՖ-ն ու Adidas-ը չեն շարունակի գործակցությունը

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը 2023 թվականին չի խաղա գերմանական Adidas ընկերության արտադրած մարզաշապիկներով, հայտարարել է ՌՖՖ նախագահ Ալեքսանդր Դյուկովը:

«Վստահ կարելի է ասել, որ այս տարի հավաքականը ելույթ չի ունենա Adidas-ի խաղաշապիկով:

Նոր գործընկերոջ հետ բանակցություններ ենք վարում, ու շատ շուտով ազգային թիմը կրկին տեխնիկական հովանավոր կունենա»,- Դյուկովի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու Adidas-ը համագործակցում էին 2008 թվականից:

2021 թվականի օգոստոսին կողմերը 5 տարով երկարաձգել էին գործակցության ժամկետը:

2022 թվականի մարտի 1-ին գերմանական ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է ՌՖՖ-ի հետ համագործակցությունը: