Ժոաու Ֆելիշը կարող է վարձավճարով տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի ծառայություններով։ Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի կարծիքով, եթե «զինագործները» ճիշտ աշխատեն տրանսֆերային շուկայում, ապա պորտուգալացու տեղափոխությունը «Էմիրեյթս» կարող է տեղի ունենալ:

«Արսենալը» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Ֆելիշին, որպեսզի չվտանգի մեծ գումար և փոխարինի վնասվածք ստացած Գաբրիել Ժեզուսին։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է Ֆելիշի ծառայություններով։