«Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը

Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ուժեղացնել պաշտպանական գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Football Espana-ն։

Աղբյուրի համաձայն, ֆրանսիացի պաշտպան Էվան Ն’Դիկան, ով պատկանում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: 23-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ն’Դիկան մասնակցել է 15 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։