Բենուա Բադիաշիլեն խոսել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ

«Չելսիի» նորեկ Բենուա Բադիաշիլեն մեկնաբանել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ։ Նախկինում պաշտպանը հանդես է եկել «Մոնակոյում»։

«Ես շատ ուրախ եմ այստեղ՝ «Չելսիում» լինելու համար: Շատ ուրախ եմ, որ սկսել եմ խաղալ այս ակումբում։ Չեմ համբերում, թե երբ կտեսնեմ երկրպագուներին և կխաղամ աշխարհի լավագույն առաջնությունում»,- Բադիաշիլեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Բադիաշիլեն «Մոնակոյի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել 2 գոլ։