Ժոաու Ֆելիշը առաջիկա ժամերին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն ցանկանում է իր շարքերը համալրել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին: Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ վերջին ժամերին մանկունիացիները արագացրել են պորտուգալացու տրանսֆերի շուրջ բանակցությունները։

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներն» արդեն առաջին առաջարկն են արել ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին։ «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը Ֆելիշի վարձակալության համար առաջարկում է 4 միլիոն եվրո փոխհատուցում։ Նաև Էրիկ տեն Հագի թիմը համաձայնում է ամբողջությամբ ծածկել պորտուգալացու աշխատավարձը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» Ֆելիշի համար պահանջել է 16 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ նման գումար վճարել կարճաժամկետ գործարքի համար: