Մյունխենի «Բավարիան» Բենժամեն Պավարին փոխարինելու երկու տարբերակ է գտել

Մյունխենի «Բավարիան» դիտարկում է երկու ֆուտբոլիստների՝ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարին փոխարինելու համար, հայտնում է Bayern & Germany-ն:

Աղբյուրի համաձայն, գերմանական ակումբը դիտարկում է հոլանդացի Դենզել Դամֆրիսի և ֆրանսիացի Մալո Գուստոյի թեկնածությունները։

Նշենք, որ ֆուտբոլիստներից մեկը այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել գերմանական գրանդը։