Ջուդ Բելինգհեմը ձմռանը չի հեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել իր ներկային ակումվը: 19-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու հիմնական հավակնորդներն են «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։

Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար վճարել ավելի քան 120 միլիոն եվրո։

Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2020 թվականի ամռանից՝ «Բիրմինգհեմ Սիթիից» տեղափոխվելուց հետո։