Ժոան Լապորտա. «Նա չի վաճառվում նույնիսկ մեծ գումարների դիմաց»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբը չի պլանավորում ՊՍԺ-ին վաճառել Ուսման Դեմբելեին նույնիսկ մեծ գումարների դիմաց։

«Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Դեմբելեյի հետ, նա չի վաճառվում։ Եթե նույնիսկ ՊՍԺ-ն 70 միլիոն եվրո առաջարկի ապա մենք կմերժենք այդ հայտը: Դեմբելեն երջանիկ է այստեղ», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։