«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վնասվածք է ստացել «Ստանդարտի»- դեմ ընկերական հանդիպման ժամանակ (1:1):

Ինչպես հայտնում է Football Italia-ն, հանդիպման ժամանակ լեհ դարպասապահը  փոխարինվել է պարանոցի հետ կապված խնդիրների պատճառով։ Առայժմ անհայտ է վնասվածքի բնույթն ու լրջությունը։

Իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 15 հանդիպումներում վաստակելով 31 միավոր։

Ընթացիկ մրցաշրջանում Շչեսնին «Յուվենտուսի» կազմում 13 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 12 գնդակ և յոթ խաղում անառիկ պահել դարպասը։