«Չելսին» փոխարինող է գտել Նգոլո Կանտեին

«Չելսին» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբամենդիով, հայտնում է Fichajes-ը։

Ըստ հրապարակման՝ «Չելսիի» ղեկավարներն ակնկալում են իսպանացու հետ պայմանագիր կնքել՝ որպես փոխարինող ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին, ով վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել թիմին մինչև 2023 թվականի փետրվարի վերջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը Կանտեի հետ։