Կառլո Անչելոտտին մտավ Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, Իսպանիայում կայացավ  Լա Լիգայի 15-րդ տուրի հանդիպումը, որտեղ Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։

Իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար սա 197-րդ հանդիպումն էր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում բոլոր մրցաշարերում։ Այս ցուցանիշով նա ակումբի պատմության մեջ դարձավ 4-րդ մարզիչը՝ հավասարվելով Լեո Բենհակերին։

Մադրիդի «Ռեալի» ղեկին անցկացրած հանդիպումների թվով ռեկորդակիրը Միգել Մունյոսն է (605)։ Երկրորդ տեղում Զինեդին Զիդանն է (263), երրորդում՝ Վիսենտե Դել Բոսկեն (246):