LA LIGA. «Ռեալը» առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ (VIDEO)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Վալյադոլիդի» հետ:

Հյուրերը Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ հաղթեց մրցակցին՝ վաստակելով հերթական երեք միավորը:

15 տուրերից հետո վաստակած 38 միավորով «Ռեալը» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը և մեկ միավոր է գերազանցում մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնային», որն այսօր կատալոնական դերբիի շրջանակում կմրցի «Էսպանյոլի» հետ: «Վալյադոլիդը» 17 միավորով 15-րդն է:

Իսպանական Լա Լիգա․

«Վալյադոլիդ» – «Ռեալ» 0:2 (0:0)

0:1 Կարիմ Բենզեմա (83, 11մ.)
0:2 Կարիմ Բենզեմա (89)