PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» դժվարին խաղում հաղթեց «Լեսթերին» (VIDEO)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Լեսթերի» հետ: Մերսիսայդյան ակումբը կամային հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:

Խաղի սկզբում «Լեսթերի» ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ՝ գոլի հեղինակ դարձավ Կիրան Հոլը: Այնուամենայնիվ, այդ պահից հետո հաջողությունը երես թեքեց հյուրերից: «Լեսթերի» ֆուտբոլիստ Վաուտ Ֆասը երկու անգամ գրավեց սեփական դարպասը:

Խաղն ավարտվեց  2:1 հաշվով՝ հօգուտ «Լիվերպուլի»:

Այս խաղից հետո «Լիվերպուլը» 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: «Լեսթերը» 13-րդն է՝ 17 միավորով:

«Լիվերպուլ» – «Լեսթեր» 2:1 (2:1)

0:1 Կիրան Հոլ (4)
1:1 Վաուտ Ֆաս (38, ինքնագոլ)
2:1 Վաուտ Ֆաս (45, ինքնագոլ)