Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Ջուդ Բելինգհեմին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը եվրոպական շատ գրանդների թիրախն է: Այս ցուցակում է Մադրիդի «Ռեալը»:

Ըստ SER Deportivos-ի, մադրիդյան ակումբը Բելինգհեմին նշել է որպես առաջնահերթ ֆուտբոլիստ ուժեղացման համար՝ հաշվի առնելով իրենց կիսապաշտպանների տարիքը:

Մադրիդի «Ռեալը» մտադիր է Դորտմունդի «Բորուսիային» 100 մլն եվրո առաջարկել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար։ Ինքը՝ ֆուտբոլիստին, կառաջարկվի հինգ տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 12 միլիոն եվրո աշխատավարձով։