Խվիչա Կվարացխելիան, գուցե տեղափոխվի Անգլիա

Իտալական «Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան հայտնվել է անգլիական «Նյուքասլի» տրանսֆերային թիրախում, հայտնում է The Times-ը:

2023 թվականի ամռանը նա լինելու է անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը:

21-ամյա Կվարացխելիան «Նապոլիում» խաղում է 2022 թվականի հունիսից:

Նեապոլյան ակումբի կազմում անցկացրած 17 խաղում նա խփել է 8 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: