Հոլանդացի Մարկ Օվերմարսը սրտի կաթված է ստացել

Բելգիական «Անտվերպենի» ֆուտբոլային հարցերով տնօրեն Մարկ Օվերմարսը, ով հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», Լոնդոնի «Արսենալում» և Հոլանդիայի հավաքականում, սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է:

«Մարկ Օվերմարսը երեկ երեկոյան իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է թեթև կաթվածի ախտանշանով: Մարկն իրեն լավ է զգում այս պահին, սակայն որոշ ժամանակ պետք է հանգստանա»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

Հոլանդիայի հավաքականի կազմում Օվերմարսը մասնակցել է 86 հանդիպման, խփել 17 գոլ: