«Սանթոսը» ժամանակավորապես շրջանառությունից հանել է տասը համարի մարզաշապիկը

Բրազիլական «Սանթոսը», ակումբի լեգենդ Պելեի մահվանից հետո, ժամանակավորապես շրջանառությունից հանել է 10 համարի մարզաշապիկը, հայտնել է ակումբի նախագահ Անդրես Ռուեդան՝ BandNews FM-ին տված հարցազրույցում:

Ռուեդան նշել է, որ հնարավոր է, որ 10 համարի մարզաշապիկն ընդմիշտ հանվի շրջանառությունից: Այս հարցում որոշում կկայացվի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին կյանքից հեռացել էր աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն: Նա «Սանթոսում» ելույթ է ունեցել 1956-ից 1975 թվականներին: