Միլան Շկրինյարը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Արսենալը» պատրաստվում է հունվարին ձեռք բերել Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին:

Ինչպես հայտնում է calcio mercato -ն անգլիական ակումբը պատրաստ է սլովակի համար առաջարկել 25-30 մլն եվրո։

«Արսենալը» պատրաստ է ֆուտբոլիստին վճարել տարեկան մոտ 9 միլիոն եվրո։

Շկրինյարի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: