Մարկ-Անդրե տեր Շտեգենը՝ «Բարսելոնայի» չորրորդ ավագ

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի հեռանալուց հետո դարձել է թիմի չորրորդ ավագը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պիկեի հեռանալուց հետո այս պահին «Բարսելոնայի» ավագներն են Սերխիո Բուսկետսը, Սերժի Ռոբերտոն ու Ժորդի Ալբան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը մինչև ամառ չի ծրագրում անցկացնել հիմնական ավագի ընտրություն:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 14 տուրերից հետո «Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է երկու միավորով: