Ռաֆայել Նադալ. «Տխուր օր է ֆուտբոլի աշխարհի համար»

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գրառում է արել սոցցանցերում՝ անդրադառնալով բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվանը:

«Այսօր համաշխարհային սպորտը կրկին համախմբվում է: Տխուր օր է ֆուտբոլի աշխարհի և համաշխարհային սպորտի համար։ Նրա ժառանգությունը միշտ մեզ հետ կլինի»,- գրել է Նադալը: