Ա Սերիայի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվարի 4-ին Ա Սերիայի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի պատիվ լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի։

Պելեն մահացել է Բրազիլիայում հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 29-ին, 82 տարեկան հասակում։

Իտալական ակումբները, ֆուտբոլիստներն ու Ա Սերիայի լեգենդները իրենց սոցիալական ցանցերում արդեն հարգանքի տուրք են մատուցել բրազիլացի լեգենդին: