«Ինտերի» հարձակվողը վերադարձել է մարզումներին

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը վերադարձել է մարզումներին։

Ինչպես հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը, արգենտինացի ֆուտբոլիստը մարզվում է առանց սահմանափակումների։

Հիշեցնենք, որ Լաուտարոն վնասվածք էր ստացել Արգենտինայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ի ժամանակ։

25-ամյա արգենտինացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։