Մայք Թայսոն. «Պելեն բարեսիրտ մարդ էր» (լուսանկար)

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնն արձագանքել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվանը։

«Ես 21 տարեկան էի, երազում էի հանդիպել մեծագույնի հետ։

Պելեն բարեսիրտ մարդ էր, որը ոչ մեկի մասին վատ բան չէր ասում։ Հանգչիր խաղաղությամբ»,- սոցցանցերում գրել է Թայսոնը:

Հիշեցնենք, որ աշխարհի եռակի չեմպիոնը մահացել էր դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում: