Ալեքսանդր Օվեչկինը նույնպես անրադարձել է Պելեի մահվանը

Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինն ինստագրամյան էջի Story բաժնում Պելեի հետ արխիվային լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստի մահվանը:

«Հանգչիր խաղաղությամբ, արքա»,- մակագրել է լուսանկարը Ալեքսանդրը:

Հիշեցնենք, որ Պելեն մահացել էր դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում: Պելեն ուներ աղիքների, թոքերի և լյարդի քաղցկեղ: