Արգենտինայի հավաքականը՝ տարվա լավագույն թիմ

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) Արգենտինայի հավաքականին ճանաչել է 2022 թվականի լավագույն թիմ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Քվեարկությանը մասնակցել են 420 լրագրողներ 113 երկրից, որի արդյունքում Լիոնել Սկալոնիի թիմը հավաքել է ձայների 37 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարոկկոյի հավաքականը, իսկ երրորդը՝ Ֆրանսիայի հավաքականը: