Ֆրենկ Լեմպարդ. «Ես փորձում էի Հոլանդին հրավիրել «Չելսի»»

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, ով նախկինում գլխավորում էր Լոնդոնի «Չելսին», հայտարարել է, որ ցանկացել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին հրավիրել լոնդոնյան ակումբ:

«Հոլանդը հիանալի մարզիկ է, նա կարող է հաջողության հասնել յուրաքանչյուր բարձրակարգ առաջնությունում: Ես նրան շատ եմ հարգում:

Ես փորձում էի նրան հրավիրել «Չելսի», բայց դա տեղի չունեցավ: Արդեն այն ժամանակ պարզ էր՝ ինչ բարձրակարգ ֆուտբոլիստ է դառնալու»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է The Sun-ը: