«Ատլետիկոն» որոշում է կայացրել Ալեքսիս Մակալիստերին գնելու հետ կապված

Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարվել է «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերին գնելու մտքից, հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 65 մլն եվրո։ Սակայն նշվում է, որ Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է նման գումար տալ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի համար։

Մաքալիսթերի գործող պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Transfermarkt-ը արգենտինացի կիսապաշտպանին գնահատում է 42 միլիոն եվրո։