Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են կրկին հանդիպել խաղադաշտում

«Պարի Սեն Ժերմենը» հունվարին կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ երկու ստուգողական հանդիպում կանցկացնի տեղի ֆուտբոլային ակումբների հետ, իր սոցցանցում հայտնել է լրագրող Աբդել Բուլմը։

Հաջորդ ամսվա կեսերին Քրիստոֆ Գալտիեի սաները կխաղան «Ալ-Հիլալի» և «Ալ-Նասրի» դեմ։

Հարկ է նշել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է խաղալ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ 37-ամյա հարձակվողը շուտով պետք է համալրի «Ալ-Նասրի» շարքերը։