«Ալ Նասրը» հետաքրքրված է Սերխիո Բուսկետսի ծառայություններով

«Ալ Նասրը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ակումբը «գլխապտույտ առաջարկ» է արել 34-ամյա ֆուտբոլիստին։ «Ալ-Նասրը» ցանկանում է, որ Բուսկետսը միանա թիմին այս ձմռանը:

Նշվում է, որ կիսապաշտպանը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և մտադիր է կենտրոնանալ «Բարսելոնայի» հաջորդ հանդիպումների վրա։

Այս մրցաշրջանում Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։