ԱՊԼ-ի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե ծափողջյուններով

Անգլիայի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ն ընկած բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե ծափողջյուններով՝ ի հիշատակ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի:

Հանդիպման մասնակից բոլոր ֆուտբոլիստները թևին կկրեն սև ժապավեններ:

Հիշեցնենք, որ Պելեի մահվան մասին հայտնի էր դարձել երեկ՝ դեկտեմբերի 29-ին: Լեգենդը մահացել է 82 տարեկանում: