Սերխիո Բուսկետսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։

«Ալ-Նասրը» խոշոր առաջարկ է կատարել «Բարսելոնայի» ավագին, սակայն գումարի չափ չի նշվում:

Ավելի վաղ հայտնել ենք որ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը նույնպես կարող են տեղափոխվել «Ալ-Նասրը»:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։

Նրա պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: