Լիոնել Մեսսին՝ տարվա լավագույն մարզիկ

Ֆրանսիական ՊՍԺ-ի և ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) կողմից ճանաչվել է 2022 թվականի լավագույն մարզիկ։

Քվեարկությանը մասնակցել են 420 լրագրողներ 113 երկրից։ Լեոն ստացել է ձայների 25,45 տոկոսը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը։

ՊՍԺ-ի և ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապպեն երրորդն է: