Մադրիդի «Ռեալի» հարձակվողը պատրաստ կլինի «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում լինելու է մեկնարկային կազմում, հայտնում է AS-ը։

Հարձակման գծում նրան կօգնեն Մարկո Ասենսիոն և Վինիսիուսը, չնայած երկուսի մասնակցությանը ԱԱ-2022-ին իրենց թիմերում:

Նշենք, որ 35-ամյա Բենզեման վնասվածքի պատճառով դուրս է մնացել ԱԱ-2022-ի Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից։