ՊՍԺ-ն կփորձի գնել Ռաֆայել Լեաուին

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում։ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը պատրաստ է պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 150 միլիոն եվրո, մինչդեռ «Միլանը» ցանկանում է 100 մլն. ստանալ։ Բացի այդ, «ռոսոներիները» պատրաստ են 22-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի եռապատկմամբ:

Նոր համաձայնագրով հարձակվողը կարող է տարեկան 1,5 միլիոն եվրոյի փոխարեն վաստակել 4,5 միլիոն: Գործարքը կարող է կայանալ առաջիկա ձմռանը: