Ջուդ Բելինգհեմը չի տեղափոխվի իսպանական գրանդ

 Մադրիդի «Ռեալը» չի վճարի 150 միլիոն եվրո Ջուդ Բելինգհեմի դիմաց, որը Դորտմունդի «Բորուսիան» կպահանջի այս ամառ, և «Լիվերպուլը» պատրաստ է օգտվել այս իրավիճակից, հայտնում է Liverpool Echo-ն։

Հենց «կարմիրներն» են համարվում այս պահին անգլիացու գլխավոր հավակնորդը։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է հավելյալ ջանքեր գործադրել՝ ֆուտբոլիստին գնելու համար։ Նշենք, որ ֆուտբոլիստը իր հերթին ցանկանում է տեղափոխվել  Մադրիդի «Ռեալ»։

Տրանսֆերը, եթե իրականանա, ապա կդառնա ֆուտբոլի պատմության երրորդ ամենաթանկ տրանսֆերը: Ամենաթանկ երկու տրանսֆերները պատկանում են ՊՍԺ-ին, որը 2017 թվականին նախ 222 մլն եվրո վճարեց «Բարսելոնային» Նեյմարի համար , ապա մեկ տարի անց ևս 180 մլն եվրո «Մոնակոյին»՝ Կիլիան Մբապպեի համար: