«Միլանը» որոշում է կայացրել Օլիվյե Ժիրուի ապագայի հետ կապված

Իտալիայի չեմպիոն «Միլանը» առաջիկա շաբաթներին պետք է որոշի նոր պայմանագիր հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ֆրանսիացին պետք է շատ շուտով ստորագրի նոր պայմանագիրը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ռոսոներիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Երկու կողմերն էլ ցանկանում են երկարաձգել համագործակցությունը, քանի որ Օլիվյեն երջանիկ է «Միլանում», իսկ ղեկավարությունը գոհ է թիմի հաջողություններում ֆուտբոլիստի ներդրումից։

Հաղորդվում է, որ «Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը նաև կիսապաշտպան Իսմայել Բենասերի հետ։ Նախկինում կիսապաշտպանը կապված էր Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխվելու հետ: