«Պրոֆֆուտբոլի» էքսկլուզիվ հարցազրույցը «Էսպանյոլի» կիսապաշտպան Նիկո Մելամեդի հետ

Պորտուգալիայում և Իսպանիայում կատարած EUROTOUR 2022-ի շրջանակում «Պրոֆֆուտբոլը» ներկայացնում է հերթական տեսանյութը, որն արել ենք «Էսպանյոլի» մարզաբազայում՝ Ciutat Esportiva Dani Jarque-ում:

Կատալոնական ակումբի ղեկավարության հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանդիպեցինք և զրուցեցինք «Էսպանյոլի» կիսապաշտպան Նիկո Մելամեդի հետ: Նրա ծնողներն արգենտինացիներ են, իսկ Նիկոն լույս աշխարհ է եկել Կատալոնայում, և Իսպանիայի երիտասարդական հավաքականում արդեն մի քանի հանդիպում է անցկացրել:

Նիկո Մելամեդն անցյալում հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Ֆելիպե Ռիբաուդոյի թոռն է: Ֆելիպե Ռիբաուդոն հանդես է եկել «Էստուդիանտեսում», «Վելես Սարսֆիլդում» և «Արխենտինոս Խունիորսում»: Նա Լիբերտադորեսի Գավաթի կրկնակի հաղթող է և եզրափակիչ խաղերից մեկում նույնիսկ խփած գնդակ ունի, ինչպես նաև Ֆելիպե Ռիբաուդոն Միջմայրցամաքային գավաթի հաղթող է: