Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Չարենցավանի «Վանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբից հեռացել են ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Բիլին, սերբ պաշտպան Միլան Լալիչը, էկվադորցի պաշտպան Գուտիերես Սիլվիոն, պաշտպան Ալիկ Հովհաննիսյանը, ռուս պաշպաններ Չանբա Դաուրը և Կիրիլ Անտրոպովը։
Ֆուտբոլիստների հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: «Վանը» հաջողություն է մաղթել նրանց հետագա կարիերայում։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19 տուրերից հետո «Վանը» վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը:
Ձմեռային դադարից հետո չարենցավանյան ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 24-ին՝ մրցելով Երևանի «Փյունիկի» դեմ: