Իտալական «Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան գնահատել է թիմի շանսերը չեմպիոնական մրցավազքում:
«Սնահավատ չեմ, սակայն այսքան վաղ կարելի՞ է խոսել չեմպիոնության մասին: Առջևում բազմաթիվ խաղեր կան:
«Նապոլիի» համար յուրաքանչյուր հանդիպում սկզբունքային է: Ակնհայտ է, որ ամեն ինչ կանենք նպատակներին հասնելու համար: Անկասկած, հավատում եմ մեր չեմպիոնությանը:
Ամեն անգամ, երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, առավելագույնն ենք անում հաղթանակի համար. մնացածը ցույց կտա ժամանակը»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Calciomercato-ն:
Իտալիայի Ա Սերիայի 15 տուրից հետո «Նապոլին» 41 միավորով առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող «Միլանին» գերազանցում է 8 միավորով: