«Չելսին» ցանկանում է գնել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին

Լոնդոնի «Չելսին» ներկայումս հետաքրքրված է Արգենտինայի հավաքականի մեկ այլ կիսապաշտպանով։ Ինչպես հաղորդում է Repubblica-ն, «Բենֆիկայից» Էնցո Ֆերնանդեսից բացի, «թոշակառուները» ցանկանում են թիմում ունենալ նաև Ալեքսիս Մաքալիստերին, ով հանդես է գալիս «Բրայթոնում»:

Նշենք, որ «Չելսիի» ներկայիս մարզիչ Գրեհեմ Փոթերը ժամանակին օգնեց Մաքալիստերին լուրջ առաջընթացի հասնել և տեղ գրավել «Բրայթոնի» հիմնական թիմում։

Transfermarkt-ը 24-ամյա կիսապաշտպանին գնահատում է 42 միլիոն եվրո: