Յուրգեն Կլոպ․ «Նա խելացի ֆուտբոլիստ է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոյի մերսիսայդյան ակումբ տեղափոխության մասին։

«Նա հարձակողական առումով շատ բազմակողմանի է: Բոլորս էլ գիտենք, որ նա ոչ միայն խելացի ֆուտբոլիստ է, այլև շատ խելացի մարդ։ Բոլորն ուրախ են, որ նա այժմ մեր թիմի մի մասն է»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ 23-ամյա Կոդի Գակպոն ՊՍՎ-ից պաշտոնապես տեղափոխվեց «Լիվերպուլ»։