Հայտնի է, Մարիանո Դիասի ապագան Մադրիդի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» դոմինիկացի հարձակվող Մարիանո Դիասը կմնա «Ռեալի» կազմում մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է Football Espana-ն, ոչ մի եվրոպական ակումբ չի կարողացել համաձայնության գալ «սերուցքայինների» հետ 29-ամյա դոմինիկացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում, ով այս ձմռանը չի հեռանա «Ռեալից» և թիմում կմնա մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Հարկ է նշել, որ Դիասի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։