Էրլինգ Հալանդը գերազանցել է իր հոր ռեկորդը

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը «Լիդսի» հետ խաղում դուբլի շնորհիվ առաջ է անցել հորից՝ Ալֆա-Ինգից Պրեմիեր Լիգայում գոլերի քանակով։

«Մանչեսթեր Սիթին» վստահ հաղանակ տոնեց «Լիդսի» նկատմամբ և շարունակեցին հետապնդել Լոնդոնի «Արսենալին»: Նորվեգացին արդեն խփել է 20 գոլ առաջնությունում և գերազանցել է իր հոր ռեկորդը՝ 18: Հարկ է նշել, որ Հոլան ավագը դրա համար 181 հանդիպում է անցկացրել, իսկ Հալանդը ընդամենը 14 հանդիպում:

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը, բացի 14 խաղում 20 գոլից, այս մրցաշրջանում կատարել է նաև 3 գոլային փոխանցում ԱՊԼ-ում: