«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և ակումբի նախագահ Ժոան Լապորտան կհանդիպեն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է շարունակել հանդես գալ կատալոնական ակումբում՝ չնայած պայմանագրի ավարտին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս կիսապաշտպանը կհանդիպի ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, որտեղ կքննարկվեն նոր պայմանագրի կետերը։

Օրեր առաջ 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Հաղորդվում էր, որ նա ՄԼՍ-ի ակումբ կտեղափոխվի 2023 թվականի ամռանը։