Պատրիս Էվրա. «Դուք միշտ ակնկալում եք ուժեղանալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան պատմել է, թե «կարմիր սատանաներին» ինչ դիրքեր է պետք բարելավել։

«Դուք միշտ ակնկալում եք ուժեղանալ, բայց ակումբը չպետք է խուճապի մեջ մտնի տրանսֆերային պատուհանի մեջ և խաղացողներ գնի միայն այն պատճառով, որ երկրպագուներն ու լրատվամիջոցները պնդում են դա: Թիմը պետք է ինչ-որ բան փոխի հայտացուցակում շատ ավելի լավ խաղալու համար:

Հարձակվող, հավանաբար, պետք կգա, միանշանակ կարծում եմ, որ պաշտպան է պետք։ Մեզ նույնպես փորձառու կիսապաշտպան է պետք։ Բացի այդ, այս տրանսֆերային պատուհանը կախված կլինի նրանից, թե ֆուտբոլիստներից ով կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», Էվրայի խոսքերը մեջբերում է Goal-ը։