Լուկաս Էրնանդեսը և Մյունխենի «Բավարիան» կշարունակեն համագործակցությունը

«Բավարիայի» պաշտպան Լուկաս Էրնանդեսը կարող է մնալ գերմանական ակումբում։

Ղեկավարությունը հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում և մոտ են համաձայնության հասնելուն։

Լուկաս Էրնանդեսը կիսում է «Բավարիայի» ղեկավարության ցանկությունը. Բանակցությունների առաջին փուլն արդեն կայացել է.