Կոդի Գակպոն մեկնել է Անգլիա

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն մեկնել է Անգլիա՝ ավարտելու տեղափոխությունը «Լիվերպուլ», հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Սպասվում է, որ 23-ամյա վինգերը բուժզննումների մեծ մասը կավարտի չորեքշաբթի կեսօրին, իսկ «Լիվերպուլը» հույս ունի պաշտոնապես փակել գործարքը հունվարի տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո: