Սերխիո Բուսկետսը փոխել է դիրքորոշումը

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մտափոխվել է և չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին հաջողվել է համոզել նրան մնալ: Իսպանացի մասնագետը բարձր է գնահատում թիմում Բուսկետսի դերը և նրան խնդրել է երկարաձգել պայմանագիրը, իսկ Սերխիոն տվել է համաձայնությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա կիսապաշտպանը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել ՄԼՍ։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2008 թվականից: