Մյունխենի «Բավարիայի» պաշտպանը որոշել է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ

26-ամյա ֆրանսիացի պաշտպան Լուկա Էրնանդեսը որոշել է երկարաձգել պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն, կողմերի միջև նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի կեսերը։ Էրնանդեսի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: