Յուրգեն Կլոպը Կոդի Գակպոյի տեղափոխության հիմնական շարժիչ ուժն է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՊՍՎ-ից Կոդի Գակպոյի տեղափոխության հիմնական շարժիչ ուժն էր:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ գերմանացին թիմում կադրային խնդիրների պատճառով ղեկավարությունից նոր եզրային հարձակվող է խնդրել։ Հիշեցնենք, որ Լուիս Դիասը խաղադաշտ պետք է վերադառնա միայն մարտին։

Ակումբը որոշել է արագ գործել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Կոդին գտնվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ռադարում և համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավոր առաջնահերթությունը։ Սակայն, ի վերջո, գործարքը կայացավ «Լիվերպուլի» կողմից։

Գակպոն «Լիվերպուլի» համար կարժենա մոտ 50 միլիոն եվրո։ Յուրգեն Կլոպի թիմն այս պահին Անգլիայի Պրեմիեր Լիգայի վեցերորդ տեղում է։